Դեռ այն ժամանակ ենք ասել, որ մեկ տարվա ընթացքում են լինելու ընտրությունները։ Այս մասին այսօր` հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին:
«Կոնկրետ ժամկետը կախված է նաեւ քաղաքական իրավիճակից եւ որոշակի տեխնիկական հարցերից։ Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մեր կուսակցության մասնակցության ձեւաչափին, այժմ քննարկումներ են ընթանում։ Քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են»,- ասաց նա։
Նշենք, որ օրեր առաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էր,որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ փակ ցուցակով համամասնական, եւ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմն իջեցվելու է մեկական տոկոսով՝ դաշինքների եւ կուսակցությունների համար դառնալով 4 ու 6 տոկոս:











