ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է, որ ինքը միակը չէ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից եւ չի պատրաստվում հրաժարական տալ: Լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազն այսպես պատասխանեց լրագրողի հարցին՝ չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ, քանի որ միակն է նախկին իշխանություններից, որ շարունակում է պաշտոնավարել ուժային կառույցում:

«Թերություններ կան բոլորիս աշխատանքում, եւ մենք ամեն օր մեր աշխատանքն ավելի կատարելագործելու, ավելի զարգացնելու անհրաժեշտություն ունենք: Մեզ համար անչափ կարեւոր է նկատել մեր սխալները, մեր թերությունները եւ դրանց ուղղման ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր: Կարծում եմ՝ դուք ականատեսն եք եղել եւ դա շարունակական բովանդակություն է ունենալու»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքական կամքն էր բացակայում բացահայտումներ անելու համար, գլխավոր դատախազն ասեց, որ ինքն արդեն պարզաբանումներ տվել է այս կապակցությամբ եւ շատ ոգեւորված է հանրության խիստ պատրաստակամության ու աջակցության առումով, ինչը շատ կարեւոր է: