Բոլիվիայում «Մրիա» ԱՆ-225-ի խուզող թռիչքի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տեսանյութում, որը հրապարակվել է ականատեսներից մեկի կողմից YouTube-ում, երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը թռչում էլեկտրական լարերի կողքով:

«Մրիա» ԱՆ-225-ն աշխարհի ամենածանր բեռնատար ինքնաթիռն է: Օդանավի թռիչքային կշիռն ավելի քան 640 տոննա է: Աշխարհում գոյություն ունի «Մրիա» ԱՆ-225-ի մեկ օրինակ, որը շահագործվում է ուկրաինական Antonov Airlines ընկերության կողմից: