Ավստրալիայում տեսագրել են շնաձկան՝ կնոջը ջրի տակ քարշ տալու փորձը. կինը փորձում էր իր ձեռքից կերակրել գիշատչին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով 7 News Perth պորտալը:
Տուժած կինը փորձում էր նավակի միջից կերակրել դայակ տեսակի շնաձկներին: Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է դրանցից մեկը հանկարծ կտրուկ շարժում կատարում, եւ «զոհը», չկարողանալով կանգնել ոտքերի վրա, ընկնում է:
Կնոջ խոսքով՝ շնաձուկն ուտելիքի հետ միասին կծել էր նաեւ կնոջ մատը: «Ամեն ինչ շատ աեւագ տեղի ունեցավ; Միակ բանը, ինչի մասին ես կարող էի մտածել, այն էր, որ ես զրկվեցի մատիցս: Շնաձուկը սեղմել էր այն ատամներով, եւ ինձ թվում էր, թե մատս պոկվում է ոսկորիցս»,- պատմել է նա:
Սակայն տուժած կնոջ մտավախություններն ապարդյուն էին. հիվանդանոցում բժիշկները միայն ոսկորի ճաք եւ հյուսվածքի վնասվածք են արձանագրել:











