Կողոպտիչ ռեցիդիվիստ Ռեդուան Ֆայիդն ուղղաթիռով փախել է ֆրանսիական Սեն եւ Մարնա դեպարտամենտում գտնվող բանտից, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով BFMTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործը փախուստն իրականացրել է հուլիսի 1-ին՝ տեղական ժամանակով 11:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 12:30-ին): Ընդ որում, նրա հետ առնվազն երեք զինված հանցակից է եղել: Փախուստն իրականացվել է ուղղաթիռի օգնությամբ:
«Ժամը 11:15-ի սահմաններում բանտի ընդունարանում երեք մարդ հայտնվեց եւ պահանջեց ազատ արձակել Ռեդուանա Ֆաիդին: Նրանց հաջողվեց փախչել ուղղաթիռի օգնությամբ, որը վայրէջք կատարեց զբոսանքի համար նախատեսված տարածքում՝ միակ վայրում, որտեղ պաշտպանիչ ցանց չկա»,- նշում է հեռուստաալիքը: Ընդ որում, Ֆաիդն այդ ժամանակ գտնվում էր բանտի ընդունարանոմ, թրտեղ մտադիր էր խոսել իր եղբոր հետ: Ուղղաթիռը Ֆաիդի հանցակցիները վերցրել էին Ֆոնտենե-Տրեզինի քաղաքի ավիացիոն ակումբից: Փախուստն իրականացնելու համար նրանք պատանդ էին վերցրել օդաչուին եւ ստիպել իրենց հետ բանտ թռչել: Փախուստից հետո հանցագործներն ուղղաթիռով վայրէջք են կատարել Գարժ-լե-Գոնես համայնքում, այնուհետեւ այրել են այն եւ սեւ Renault-ով հեռացել:
Հեռուստաալիքը հավելում է, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է բոլոր միջոցները հանցագործին բռնելու համար եւ դատախազությանը հանձնարարել է հետաքննություն սկսել:











