Կանադայում՝ Տորոնտոյի կենտրոնական հատվածում, կրակոցների հետեւանքով երկու մարդ է մահացել, մեկը վիրավորվել է, փոխանցում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան Քուին եւ Փիթեր մարդաշատ փողոցների խաչմերուկում, որտեղ բարեր, ռեստորաններ եւ խանութներ են գտնվում: Մարդկանց վրա երկու անհայտ անձ է կրակել, որոնք ավելի ուշ ավտոմեքենայով լքել են հանցագործության վայրը:
Երեք մարդ՝ երկու տղամարդ եւ մեկ կին, լուրջ վիրավորվել են: Շաբաթ օրը երեկոյան տղամարդկանցից մեկը մահացել է հիվանդանոցում, երկրորդը՝ կիրակի առավոտյան:











