Հունվարի 26-ին Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ միջազգային հանրությունը չունի ոչ մի ապացույց, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, հաղորդում է «Նովայա պոլիտկան»:

Մեդվեդեւը նշել է, որ Ռուսաստանը կուզենար օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի «այսօր ընթացող դժվար երկխոսությունը պսակվեր հաջողությամբ»:

Մեդվեդեւը պատմել է, որ վերջերս հեռախոսով խոսել է Իրանի նախագահի հետ եւ կոչ է արել նրան` համոզել ամբողջ աշխարհին, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի: