Երեւանի Եղբայրության 14 շենքի բնակիչ 30-ամյա Արմեն Գագիկի Արոյանը հունվարի 27-ին, գիշերը ժամը 3։30-ի սահմաններում, վարելով «Մերսեդես С 280» մակնիշի 11 US 864 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան փողոցում վթարի է ենթարկվել։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա.Արոյանը կողասահքով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, ընդհարվել մայթեզրի ծառերին, ապա հարվածել երկաթե արգելապատնեշին, ինչից հետո «վայրէջք է կատարել» եւ ընկել Մյասնիկյան 15 հասցեում գտնվող ավտոտնակների վրա։
Ավտոտնակներում եղել են 2 ավտոմեքենաներ՝ «ՎԱԶ 21 011» եւ «ՎԱԶ 21 012» մակնիշի։ Վթարից հետո Արոյանը դուրս է եկել ավտոմեքենայից եւ ինքնակամ մեկնել «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության, Հայաստանի ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի աշխատակիցները։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը։ Վերջինս տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարել է, որպեսզի «Մերսեդեսը» տեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ։ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ վթարի ենթարկված «Մերսեդեսի» վարորդը աշխատում է «Առաջին կադր» ՍՊԸ-ում որպես տնօրեն:











Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























