Թերթի տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանի փոխարեն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների շարքում իշխանական վերնախավում քննարկվում է նաեւ Կարեն Անդրեասյանի թեկնածությունը։ Վերջինս «Արմենիա» հեռուստաընկերության իրավաբանն էր ու «Իրականում» հաղորդաշարի հեղինակը։ Կ.Անդրեասյանը «Արմենիայից» դուրս է եկել անցած տարեվերջին ու զբաղվում է իրավաբանական գործունեությամբ։ Թերթը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ նա հեղինակել էր լրատվական ոլորտին վերաբերող եւ լրատվամիջոցների դեմ ուղղված մի օրինագիծ։ Նա մտերիմ հարաբերություներ ունի նախագահական նստավայրի ազդեցիկ պաշտոնյաների հետ։
«168 ժամ». ՄԻՊ-ի նոր թեկնածուն մտերիմ է նախագահական նստավայրի ազդեցիկ պաշտոնյանե
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























