Facebook-ում սխալի արդյունքում արգելափակված մարդիկ կարողացել են տեսնել այն մարդու հրապարակումները, որն իրենց սեւ ցուցակում էր ընդգրկել, հաղորդում է ՌԲԿ-ն:
Սխալն անդրադարձել է մոտ 800 հազար մարդու, որոնք մայիսի 29-ից հունիսի 5-ը որեւէ մեկին ընդգրկել են սեւ ցուցակում: Այդ ժամանակահատվածում արգելափակվածները ժամանակավոր դուրս են եկել սեւ ցուցակից: Նրանք կարողացել են Facebook Messenger-ով գրել իրենց արգելափակողներին:
«Մենք հասկանում ենք, որ որեւէ մեկին արգելափակելու հնարավորությունը կարեւոր է», — ասել է Facebook-ի գաղտնիության հարցերով տնօրեն Էրին Էգանը: Սխալն ըստ նրա, ուղղվել է եւ բոլորը նորից արգելափակվել են: Սոցցանցն այն մարդկանց, ում անդրադարձել էր այս սխալը, սեւ ցուցակը ստուգելու մասին ծանուցում կուղարկի:





























