Կանադայի Ազգային գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները սարք են ստեղծել, որն օբյեկտներն օժտում է լայնաշերտ անտեսանելիությամբ: Սարքի աշխատանքի սկզբունքը հրապարակվել է Optica ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոր գյուտի՝ բոլոր մյուսներից տարբերությունը կայանում է նրանում, որ այն գույների հետադարձելի վերաբաշխում է կատարվում: Ազդեցության մեխանիզմը գիտնականները բացատրել են կանաչ լույս ներս թողնող օբյեկտի օրինակի վրա: Սովորական պայմաններում դետեկտորը կորսար գույնը, սակայն նոր սարքի միջոցով դա տեղի չի ունենում: Երբ լույսի ամբողջ սպեկտրն ընկնում է սարքի մեջ, այն մեկ գույն է արձակում, այս դեպքում՝ կանաչ, եւ ծածկում է այն մեկ այլ գույնով, օրինակ՝ կապույտով: Լույսն անցնում է օբյեկտի միջով, եւ այդ ժամանակ երկրորդ մասը սպեկտրը նախնականի վերածում է, ինչն էլ օբյեկտն անտեսանելի է դարձնում:

Փորձարկման ժամանակ օբյեկտը լուսավորել են միայն մի կողմից, սակայն տեսականորեն այս տեխնոլոգիան կարող է թաքցնել օբյեկտը նաեւ լույսի բազմաթիվ աղբյուրների դեպքում: Գիտնականների կարծիքով՝ նման սարքի մշակումն առաջին քայլն է անտեսանելի թիկնոցի ստեղծման ուղղությամբ: