Հունվարի 24-ին՝ կիրակի օրը, Երեւանի Էրեբունի զանգված թաղամասում մեծ վեճ Է տեղի ունեցել Երեւանում գործող երթուղային տաքսիների գծատերերի՝ շուրջ 70 հոգու միջեւ։ Վեճն այնքան բուռն է եղել, որ վրա հասած ոստիկանները չեն համարձակվել որեւէ կերպ միջամտել։

Կրքերը մասամբ հանդարտվելուց հետո, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել վեճի մասնակից 70 քաղաքացի, որոնք շուրջ մեկ ժամ բաժնում մնալուց հետո ազատ են արձակվել։ Հայտնի է միայն, որ վեճի կողմերից մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգականն է եղել։