ԱՄՆ-ին երբեք չի հաջովի արգելափակել իրանական նավթի արտահանումը: Այս մասին Շվեյցարիայի արտաքին գործերի  նախարար Ալեն Բերսեթի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է PressTV-ն:

Նրա խոսքով՝ այս կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությունը միակողմանի է, ինչպես նաեւ խախտում է էներգետիկ եւ առեւտրային ոլորտներում բոլոր միջազգային կանոնները: Ռոհանին հավելել է, որ «սխալ եւ խելամիտ» է մտածել, որ «մի գեղեցիկ օր նավթարդյունահանող բոլոր երկրները արտահանելու են իրենց նավթը, իսկ Իրանը միակ երկիրն է լինելու, որը չի կարողանալու նավթ արտահանել»:

Նա նշել է, որ Թեհրանը երբեք որեւէ քայլ չի ձեռնարկել որեւէ երկրի դեմ եւ շարունակելու է հավատարիմ մնալ միջազգային նորմերին, այդ թվում՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, եւ կակտիվացնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: