Facebook-ում հնարավոր կլինի մեկ սեղմումով՝ «Չանհանգստացնել», բոլոր ծանուցումները անջատել, հաղորդում է Gazeta-ն հղում անելով Mashable-ին:
Նոր գործառույթն այս պահին փորձարկվում է: Այն թույլ կտա ժամանակավոր անջատել Facebook-ի բոլոր ծանուցումները՝ սեղմելով համապատասխան կոճակին: Հաղորդվում է, որ օգտատերը հնարավորություն կունենա ժամանակ նշելու, որի ավարտից հետո ծանուցումները նորից կուղարկվեն:
«Չանհանգստացնել» կոճակը կարող է գործարկվել ընկերության նոր ուղղության շրջանակներում, որն ուղղված է օգտատերերի «թվային առողջությանը». այժմ Facebook-ը հետեւելու է սոցցանցում մարդկանց անցկացրած ժամանակին եւ զգուշացնելու է համացանցի կախվածության բացասական հետեւանքների մասին:





























