Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ 4 խմբակցությունները հանդես էին եկել հայտարարությամբ, նշելով, որ ձեւավորում են աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով, որը քննարկումներ կսկսի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Այս կազմով արդեն տեղի է ունեցել նախանիստ, իսկ այսօր տեղի կունենա առաջին նիստը, որտեղ բովանդակային հարցեր կքննարկվեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ավելի ուշ կառավարությունում ստեղծված հանձնաժողովից երեքական ներկայացուցիչ կմիանան իրենց քննարկումներին:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն

Արփինե Հովհաննիսյան

Դավիթ Հարությունյան

Վիգեն Սարգսյան

«Ծառուկյան» խմբակցություն

Նաիրա Զոհրաբյան

Սերգեյ Բագրատյան

Գեւորգ Պետրոսյան

«Ելք» խմբակցություն

Էդմոն Մարուքյան

Լենա Նազարյան

Գրիգորի Դոխոյան

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

Արմեն Ռուստամյան

Սպարտակ Սեյրանյան

Լուսինե Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս հանձնաժողովն արդեն մի քանի նիստ է անցկացրել: Մասնավորապես, այս հանձնաժողովում որոշվել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոսավոց համամասնական փակ ցուցակներով, բացի այդ, առաջարկվել է անցողիկ շեմը նվազեցնել մեկ տոկոսով:

ԱԺ 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են սկսում. աշխատանքային խմբի կազմը հայտնի է