Հուլիսի 3-ին Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում մահացու ավտովթարի մեղավորը «ՎԱԶ»-ին բախված BMW-ի 23-ամյա վարորդն էր: Վթարի հետեւանքով երկու ՀՀ երկու քաղաքացի էր զոհվել, եւս մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել էր: Ինչպես «ՄԿ»-ին հայտնել են իրավապահ մարմիններում, ավտովթարը տեղի է ունեցել Իլյինսկու ավտոմայրուղու 12-րդ կիլոմետրի վրա Մոսկվայի ժամանակով 1.00-ին: 7-րդ սերիայի BMW-ի (այսպիսի դասի ավտոմեքենայի արժեքը 6 մլն ռուբլի է) շարժվում էր Ալեքսանդրովկա գյուղի կողմից դեպի Իլյինսկոյե գյուղը: Ավտոմեքենայի ղեկին Նախոդկա գյուղի բնակիչ, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ հանրային ծառայության ակադեմիայի ուսանող, սիրողական ֆուտբոլային լիգայի սպորտսմեն, 23-ամյա Անդրեյն էր: Վարորդական իրավունքը երիտասարդը ստացել էր 2017 թվականի օգոստոսին: Իսկ BMW-ն, ի դեպ, պատկանում է «Պատրիոտ» ՍՊԸ-ին (գործունեության ոլորտը՝ անվտանգության ծառայություններ), իսկ գրանցված է ոմն Վյաչեսլավի անունով: Տղամարդն, իր հերթին, ավտոմեքենան ժամանակավոր օգտագործման համար տրամադրում էր իր ծանոթներին:
Ոստիկանները պարզել են, որ Անդրեյն ուշադրություն չի դարձրել «Վտանգավոր շրջադարձներ» նշանին եւ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաշ գոտի: Այդ պահին ճանապարհով ընթանում էր հին «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի մեջ Հայաստանի 3 քաղաքացի էին՝ 29-ամյա Աբովը, նրա կողքին՝ 22-ամյա Սուրենը, իսկ հետեւի նստարանին՝ վարորդի հայրը՝ 50-ամյա Կորյունը: Հարվածից «Ժիգուլի»-ն դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել էր: ազդեցությունից նրանք անցան ճանապարհի եզրին եւ տապալվեցին: Ավտոմեքենայի դիմային հատվածը մետաղի կույտի էր վերածվել: Աբովը եւ Սուրենը տեղում մահացել են, իսկ Կորյունը տեղափոխվել էր Կրասնոգորսկի հիվանդանոց՝ որովայնի վնասվածք, կողոսկրերի կոտրվածք, առաջին աստիճանի շոկ» ախտորոշմամբ: Այժմ նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վթարի մեղավորը չի վնասվել:
Հայերը տարաբանվորներ էին, վերադառնում էին տուն Կրասնոգորսկում գտնվող շինարարական օբյեկտից: Աբովը 7-ամյա որդի ունի, իսկ Սուրենի կինը հղիության 6-րդ ամսում է: Հայերի հարազատները հանդիպել են վարորդի ներկայացուցիչների հետ (ինքը՝ տղան, ձերբակալվել է)՝ ֆինանսական փոխհատուցման շուրջ համաձայնության գալու համար: Հուլիսի 3-ի երեկոյան մահացածներին նախատեսվում էր տեղափոխել Հայաստան՝ իրենց հայրենիք: Քննիչները քրեական գործ են հարուցել:
Ռուսաստանում ավտովթարի հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի է զոհվել, մեկը վնասվածքներ է ստացել
Վթար Լիպեցկում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ. ընտանիքի 4 անդամները, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել են





























