Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը խուսափում է պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ խոսելուց: Այսօր՝ հուլիսի 4-ին, Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցով աշխատանքային խմբի քննարկման ընդմիջմանը լրագրողները հետաքրքրվել են ՊՆ-ում սկանդալային բացահայտումներով, Վիգեն Սարգսյանը խորհուրդ է տվել հարցերն ուղղել  նախարարությանը՝ հիշեցնելով, որ այլեւս նախարար չէ:

Հարցին՝ արդյոք ինքը հրավիրվե՞լ է հարցաքննության, Վիգեն Սարգսյանը չպատասխանեց. «Ես այսօր մասնակցում եմ Ընտրական օրենսգրքի քննարկումներին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն բացահայտումներով հարուցված քրգործի շրջանակում հարցաքննվել է նախկին նախարար Սեյրան Օհանյանը: