Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են «մետաղադրամի սուլթանի», որը 2 տոննա ոսկի է կուտակել: Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանության ղեկավար Հոսեյն Ռահիմին, հայտնում է IRIB հեռուստաալիքը:
«Դրամական սուլթան է ձերբակալվել, որն անցյալ տարվա ընթացքում հավաքել է 2 տոննա ոսկի եւ ներկայումս այն վաճառում էր՝ ահռելի շահույթ ստանալով»,- ասել է նա:
Ռահիմին ձերբակալվածի անունը չի հայտնել՝ նշելով, որ «սուլթանը» 58 տարեկան է եւ ենթականեր ուներ, որոնք նրա համար գնել են ոսկեդրամները՝ անկախ դրանց արժեքից: Մայրաքաղաքի ոստիկանության ղեկավարը հավելել է, որ նա մանիպուլացրել է մետաղադրամի շուկան՝ խափանելով երկրի տնտեսությունը:
Նրա խոսքով՝ ձերբակալվել է եւս 2 մարդ, որոնց մոտ եղել է 20 կգ ոսկի եւ մետաղադրամ:





























