Պեկինում գտնվող Լունցյուան բուդդայական տաճարի այցելուներին ցնցող անակնկալ է սպասվում. Տաճարում, չինական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ռոբոտ-բուդդիստ է հայտնվել, փոխանցում է Planet-today-ը:
Xian անունով ռոբոտը մշակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում բավականին տարածված մուլտիպլիկացիոն հերոսի կերպարի հիման վրա, ուստի արտաքինից այն բավականին գեղեցիկ Է:
«Դժվար թե այս կեսմետրանոց ռոբոտը կարող է վախեցնել որեւ մեկին: Ընդհակառակը, նա շատ բարեհամբյուր է, զվարթ եւ օգտակար. նա կարող է պատմել ձեզ ինչ-որ բան կամ պատասխանել հաճախ տրվող հարցերին»,- գրում են չին լրագրողները:
Ենթադրվում է, որ ռոբոտը հիմնականում պետք է հետաքրքիր լինի երեխաների համար, ովքեր եկել են բուդդայական տաճարը տեսնելու համար: Ռոբոտացված վանականի հետ շփումը շատ պարզ է. նրան հարց ուղղելու համար սենսորային էկրանով հատուկ պլանշետ է նախատեսված, որը ապրացված է Xian-ին:
Չինական տաճարում իր ծառայությունն է սկսել ռոբոտ-բուդդիստը

Հասանելի է
русский



























