Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին շնորհակալություն է հայտնել նախագահ Հասան Ռոհանիին իրանական նավթի արտահանումը դադարեցնելու ԱՄՆ սպառնալիքների վերաբերյալ իր հայտարարությունների համար, հաղորդում է Tasnim-ը:
Ռոհանիին ուղղված նամակում լեգենդար գեներալը «հպարտության աղբյուր» է անվանել նախագահի հայտարարությունը, որ եթե իրանական նավթի արտահանումը արգելվի, ոչ մի երաշխիք չկա, որ մյուս երկրները կկարողանան իրենց նավթն արտահանել:
Սուլեյմանին Ռուհանիի հայտարարությունները «ժամանակին», իմաստուն եւ ճիշտ է անվանել, նշելով, որ ինքը պատրաստ է օգնել ցանկացած քաղաքականություն իրականացնելու, որը բխում է Իրանի շահերից:
Նախօրեին Բեռնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուհանին ասել էր, որ ԱՄՆ-ն երբեք չի կարողանա կրճատել Իրանի նավթային եկամուտները:





























