Wikipedia պորտալի իտալական, իսպանական, լատվիական, ինչպես նաեւ լեհական տարբերակները հուլիսի 4-ից անհասանելի են դարձել օգտագործողների համար: Կայքի էջերի փոխարեն, այդ երկրներում համապատասխան հղումներով անցնելով, կարելի է տեսնել Եվրոպական խորհրդարանում համացանցում հեղինակային իրավունքի հրահանգի վերաբերյալ առաջիկա քվեարկության մասին հաղորդագրություն, հաղորդում է ՌԲԿ-ն, հղում անելով լրատվամիջոցներին:
«Եթե եվրոպական իշխանությունների առաջարկը ներկայիս տարբերակում հավանության արժանանա, համացանցում կբարդանան այնպիսի գործողություններ, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական ցանցերում նորությունների փոխանակումը կամ որոնման համակարգերի միջոցով դրանց հասանելիությունը», - նշվում է հաղորդագրությունում: Բացի այդ, Wikipedia-ի ներկայացուցիչներ ընդգծել են, պորտալն այս դեպքում «փակման վտանգի կենթակվի»:





























