Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի եւ Բելգիայի դեսպաններին, ինչպես նաեւ Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ի նշան բողոքի ընդդեմ իրանցի դիվանագետի կալանավորման, հաղորդում է PressTV-ն:
ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին ասել է, որ Գերմանիայում իրանցի դիվանագետի ձերբակալությունից հետո ֆրանսիական ոստիկանության խնդրանքով Ֆրանսիայի, Բելգիայի եւ Գերմանիայի դիվանագետները հրավիրվել են արտաքին գործերի նախարարություն: Ըստ նրա, Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին հանդիպել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանների հետ, դիվանագետի ձերբակալման կապակցությամբ Իրանի վճռական բողոքը հայտնելու եւ շեշտելու, որ, հաշվի առնելով, որ Իրանի դիվանագետն ունիանձեռնմխելիության, նա պետք է ազատ արձակվի առանց որեւէ հետաձգման եւ պայմանների»:





























