Սմարթֆոնների համար տիրոջ մահը ճանաչող մատի սկաները ստեղծվել է Հարավային Կորեայի Գիտության եւ տեխնոլոգիայի ազգային ինստիտուտի գիտնականների կողմից: Ալգորիթմում նոր գործիք են ներդրել, որը որոշում է մարդու մարմնի ջերմաստիճանը, հայտնում է Oane-ը:
Նոր տեխնոլոգիայի հիմնական նպատակն է պարզել, որ բջջային սարքից հենց մարդ է օգտվում, այլ ոչ թե մատի կաղապարվածքը: Եթե սկաները հայտնաբերի, որ ջերմաստիճանը 30-ից 45 աստիճանի միջեւ է, սկաները կարգելափակվի, իսկ եթե ցուցանիշներն այլ լինեն, այն կմնա արգելափակված, քանի որ այլ ջերմաստիճանի դեպքում մարդը պարզապես չի ապրում: Ակնկալվում է, որ նոր տեխնոլոգիան կփոխի նաեւ մահացած տերերի գաջեթների ապաարգելափակման մեթոդները, որոնք օգտագործվում են տարբեր երկրների ոստիկանների կողմից՝ մարդու մահից հետո տեղեկատվություն ստանալու համար:




























