Ուկրաինայի ոստիկանության որոշմամբ քաղաքացիությունից զրկվել է վրացի «օրենքով գող» «Պրինցը», ում օրերս ձերբակալել են Կիեւում:

Խուզարկության ժամանակ նրա մոտից չոր փոշով փաթեթ են գտել, որը ծանր թմրանյութ է եղել, եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագիր: Ըստ տեղեկությունների, «Պրինցը» վերահսկել է մի քանի խմբավորումների գործունեությունը, որոնք զբաղվել են բնակարանային եւ ավտոմոբիլային գողություններով: Նա նաեւ փորձել է վերահսկողություն սահմանել թմրանյութերի շրջանառության վրա:

Բացի այդ, պարզվել է, որ «Պրինցն» ուկրաինական քաղաքացիություն է ստացել՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով: