Հայաստանի կառավորությունը Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել է 4 մլն 22 հազար 66 դրամ՝ ռազմական բեռների տեղափոխման ծախսերը փոխհատուցելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, գործադիր իշխանությունն այդ միջոցները հատկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ԲԲԸ-ին միջպետական ռազմական բեռների տեղափոխման համար վճարելու նպատակով: