Երեւանում հանդիսավոր եւ տոնական մթնոլորտում նշել են հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը: Տոնական երթի մասնակից կուրսանտները Հայաստանի զինանշանով եւ դրոշով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով (ֆոտոռեպորտաժ):
Միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով տարել են Հայաստանի հսկայական եռագույնը:
Սահմանադրության համաձայն եռագույնի գույները հետեւյալ կերպ են մեկնաբանվում՝ կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, գոյության համար հայ ժողովրդի մշտական պայքարը, քրիստոնեական հավատքը, ազատությունը եւ անկախությունը, կապույտ գույնը՝ խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործական տաղանդը եւ աշխատասիրությունը:
Տոնակատարության շրջանակներում Երեւանի կենտրոնական փողոցներով անցել են նաեւ մոտոցիկլները:
Երթի մասնակիցներին միացել են նաեւ սովորական քաղաքացիները եւ մայրաքաղաքի հյուրերը՝ դառնալով տոնի մասնիկը:
Նշենք, որ Սահամանդրության օրը՝ Հանրապետության հիմնարար փաստաթղթի տոնը, երկրում ամեն տարի նշվում է հուլիսի 5-ին: Այդ օրը ոչ աշխատանքային է համարվում եւ ուղեկցվում է տոնական եւ հանդիսավոր միջոցառումներով:






Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի NEWS.am





























