2019 թվականի IPhone-ի նոր մոդելում եռակի տեսախցիկ կհայտնվի: Այն օգտվողին նկարահանելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի, այդ թվում՝ հավելյալ իրականության մեջ, հաղորդում է Oane-ն: Economic Daily News-ի փոխանցմամբ՝ եռակի տեսախցիկը գտնվում է սարքի հետեւի մասում, այն ավելի հզոր է, քան ֆլագմանային iPhone X-ում TrueDepth համակարգի կիրառմամբ դիմային տեսախցիկը:

Երեք մոդուլից կազմված նոր կոնստրուկցիան թույլ կտա ստերեոսկոպիկ նկարահանումներ իրականացնել: Բանն այն է, որ երեք սենսորներից երկուսը կարողանում նույն օբյեկտը նկարահանել տեսանելության տարբեր անկյուններից: Ապա գործարկվում է, այսպես կոչված, տրիանգուլյացիայի մեթոդը, որը թույլ է տալիս հաշվարկել սարքի եւ օբյեկտի միջեւ հեռավորությունը:

Այդպես, օգտագործողը հնարավորություն կունենա գործարկել եռակի ֆոտոխցիկը նաեւ ընդլայնված իրականության տարբեր հավելվածներում: Երրորդ մոդուլը նաեւ եռակի զում օբյեկտիվ է ստացել: Այսպիսի բարձր ցուցանիշ iPhone-ի մոդելում առաջին անգամ կհայտնվի: