Կա որոշակի քաղաքական եւ ռազմաքաղաքական լարվածություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Արենիում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով դիրքերում լարվածության մասին հարցին։
«Կա որոշակի քաղաքական եւ ռազմաքաղաքական լարվածություն եւ սրանով ամեն ինչ ասված է։ Ես ուզում եմ, որ այս իրավիճակը ոչ գերագնահատենք, ոչ թերագնահատենք»,–հավելեց նա։
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ բոլոր իշխանություններն էլ արձանագրել են, որ մենք խաղաղության պայմանագիր չունենք։ «Ունենք հրադարար եւ հրադարադարի հաստատումից անմիջապես հետո անընդհատ ունենք հրադադարի խախտման դեպքեր։ Սա է իրավիճակը, որին պետք է վերաբերենք ըստ այդմ»։




























