Մենք անժամկետ մնալու ենք այստեղ, մինչեւ Գարեգին Բ-ն հրաժարական տա, եւ Ազգային անվտանգության ծառայությունը տանի նրան, որովհետեւ նա ազգային արժեք է վաճառել: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարել են Մայր Աթոռի դիվանատուն ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջել են իրենց ցույց տալ գանձատանը պահվող սուրբ մասունքները, մասնավորապես, եզակի մասունք համարվող Սուրբ Գեղարդը: Ցուցարարնեի համոզմամբ, այն վաճառվել է:

Նախաձեռնության անդամներից Կարեն Պետրոսյանը հայտարարել է, որ հոգեւորականներն իրենց հայհոյել են, քաշքշել ու հարվածել, եւ որ ինքը դիմելու է իրավապահներին:

Դիվանապետ Արշակ Սրբազանն էլ ասել է, որ մասունքները չեն վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետին: Նրա խոսքով, եկեղեցիների միջեւ նման պրակտիկա կա:

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն մի քանի շաբաթ է ցույցեր է կազմակերպում եւ պահանջում Գարեգին Բ ակթողիկոսի հրաժարականը:

Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատան շենք