Ադրբեջանը փորձում է շփման գծում լարվածության էսկալացիայի ճանապարհով Հայաստանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղան: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրան խոսքով՝ Բաքուն մտադիր չէ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարել եւ փորձում է Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ բանակցային գործընթացում Արցախի շահերը կներկայացնի Ստեփանակերտը: «Դա չի կարելի թույլ տալ, քանի որ Բաքուն ձգտում է Երեւանին ներքաշել որպես ղարաբաղյան հակամարտության կողմ»,- նշեց Մանասյանը: Ըստ որում՝ նա բացառեց շփման գծում մասշտաբային ռազմական գործողությունների հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 30-ից հուլիսի 1-ը փորձել է նախիջեւանյան ուղղությամբ դիրքերի ամրացման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայակական ԶՈՒ-ն, պատասխան կրակ արձակելով, հակառակորդին թույլ չի տվել այդ գործողություններն իրականացնել: