Արտաքին գործերի նախարարների մակարդակով Իրանի միջուկային գործարքի իրականացման համատեղ հանձնաժողովի նիստի մասնակիցները համաձայնել են պաշտպանել իրենց ընկերությունները ԱՄՆ պատժամիջոցներից: Այս մասին նշվում է ուրբաթ օրը Ավստրիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հանդիպման մասնակիցները հայտարարել են ընկերություններն ԱՄՆ-ի պատժամիջոցների արտատարածքային ազդեցությունից պաշտպանելու մտադրության մասին»,- նշվում է փաստաթղթում:

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն գտնվում է արգելափակման կանոնակարգի թարմացման գործընթացում, որը Միացյալ Նահանգների պատժամիջոցները միության տարածքում իրավաբանորեն անվավեր է ճանաչում: «Եվրամիությունը նաեւ ընդլայնում է Եվրոպական ներդրումային բանկի՝ արտաքին վարկավորման մասով մանդատը, որպեսզի այն տարածվի Իրանի վրա»,- նշվում է փաստաթղթում:

Հանդիպման մասնակիցները, ընդհանուր առմամբ, հաստատել են, որ «պատժամիջոցների չեաղրկումը եւ Իրանի կողմից դրա հետ կապված դիվիդետների ստացումը՝ միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունների կատարման դիմաց Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բաղկացուցիչ մասն է»: