Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային եւ հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ: