Կրասնոդարի երկրամասում երկու մեքենաների մասնկացությամբ վթարի հետեւանքով, 8 մարդ զոհվել է, եւ մեկը նախնական տվյալներով, վիրավորվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունից:
«Բելոռեչենսկի շրջանում Ռյազանսկու գյուղական բնակավայրի Գլիվենկո գյուղից քիչ հեռու՝ ճանապարհին, երկու մարդատար մեքենա է բախվել: Նախնական տվյալներով, տեղում ութ մարդ է զոհվել », - ասել է աղբյուրը: Եվս մեկ մարդ վիրավորվել է:




























