Վրաստանում արձանագրվել է H1N1 վարակի՝ խոզի գրիպի 85 դեպք, հաղորդում է «GHN»-ը:
Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով, վարակից մահացել է 3 մարդ: 21-ամյա մի տղամարդ գտնվում է ծանր վիճակում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Թբիլիսիի կենտրոնական մանկական հիվանդանոց են բերվել երկու երեխա՝ «խոզի գրիպ» ախտորոշմամբ:





























