ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, հնարավոր է, մարտի 17-18-ին այցելի Հայաստան։

Ինչպես հայտնում են NEWS.am-ի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աղբյուրները, Լիտվայի ԱԳ նախարարի այցի ժամկետները ճշտված չեն եւ կարող են փոփոխվել։ Հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել տարածաշրջանային անվտանգության ոլորտի մի շարք հարցեր։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Աժուբալիսը Բաքու կայցելի մարտի 14-ին։