Բաքվի Սաբունչինյան շրջանում ինքնասպանություն է տեղի ունեցել: 48-ամյա Խալիլ Իսրաֆիլ օղլու Ալեքպերովը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Տղամարդը կախվել է՝ պարանը մինչ այդ կախելով տան ետեւում գտնվող աստիճանից:
Կանաչի վաճառողը վերջերս է իմացել, որ քաղցկեղով հիվանդ է: Նա տառապում էր սուր ցավերից եւ հավանաբար հենց այդ պատճառով էլ որոշել է ինքնասպան լինել:




























