Տիբա քաղաքի Տեխնոլոգիաների ինստիտուտը ներկայացրել է ռոբոտ տրանսֆորմերի, որը կարող է կատարել տրանսպորտային միջոցի դեր, եւ տանել սեփականատիրոջ գնումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երեք անիվներով ռոբոտը CanguRo անվանումն է ստացել, ինչը իտալերենով «կենգուրու» է նշանակում, հավանաբար, կենդանու հետ արտաքին նմանության պատճառով:
Ռոբոտը երկու ռեժիմ ունի. մեկում այն հիշեցնում է երեք անիվներով շարժիչով հեծանիվ, որը կարող է առաջ եւ հետ շարժվել. մյուսում այն ինքուրույն հետեւում է տիրոջը՝ տանելով միջին ծանրության բեռներ: Հաղորդվում է, որ ռոբոտը հագեցած է արհեստական ինտելեկտով, ինչը թույլ է տալիս նրան տեղաշարժվել՝ խուսափելով ճանապարհի խոչընդոտներից:
Մասնագետների տվյալներով՝ CanguRo-ի շարժման առավելագույն արագությունը երկու ռեժիմներում 10կմ/ժ է:
Դեռ չի հաղորդվում, թե երբ ռոբոտը վաճառքի կհանվի, սակայն ինստիտուտի մասնագետները ակնկալում են, որ հնարավորինս արագ կսկսեն առեւտրային արտադրությունը:





























