Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հունվարի 27-ին Թուրքիայի հայկական համայնքին հուզող խնդիրներն է քննարկել Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) ՀՀ ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ:

Ստամբուլում ՍԾՏՀԿ-ում կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է Հայաստանի մշտական ներկայացուցչության համայնքային կառույցների հետ կապի անհրաժեշտությունը:

Միքայել Վարդանյանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները եւ ձեռքբերումները:

Արամ Արքեպ. Աթեշյանն ու Միքայել Վարդանյանը պայմանավորվել են առաջիկայում եւս շարունակել հանդիպումները եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: