Կենդանիների փրկության ծառայության մասնագետները տասնյակ ահազանգեր են ստացել Դեւոնում եւ Դորսեթում ծովաորորների տարօրինակ վարքագծի վերաբերյալ, հաղորդում է My Planet-ը:

Նախ ենթարդրել են, որ դա բոտուլիզմ կամ մեկ այլ հիվանդություն է, սակայն, ինչպես պարզվել է, թռչունները պարզապես պատահականորեն կերել են տեղական գարեջրի արտադրամասի թափոնները: Անասնաբույժ Դեւիդ Կուպերն ասում է. «Թռչունները ապակողմնորոշված տեսք ունեին, նրանք դժվարությամբ էին կանգնում եւ տեղաշարժվում»:

Փրկարարները բոլոր ալկոհոլային արտադրամասերին նախազգուշացրել են, որ թափոնները պետք է պահվեն կենդանիների եւ թռչունների համար անհասանելի վայրերում: Այժմ ծովավորորներն իրենց ավելի լավ են զգում, ընդամենը մի փոքր խումար ունեն, հաղորդում է UPI-ը: