Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ մեղադրել է Յուլիա Տիմոշենկոյին իշխանությունը չարաշահելու մեջ: Հունվարի 27-ին դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պետությանը 250,5 մլն դոլարի վնաս հասցնելու փաստի առթիվ:

Տիմոշենկոն հայտարարել է, որ իր դեմ երկրորդ քրեական գործը սարքած է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոյին մեղադրել էին շուրջ 300 մլն եվրո գումարն անարդյունավետ ծախսելու մեջ, որն Ուկրաինան ստացել էր Կիոտոյի արձանագրության շրջանակներում: Հետքաննության տվյալներով, գումարներն ուղարկվել էին ոչ թե էկոլոգիական խնդիրների լուծմանը, այլ թոշակների վճարմանը:

Ընդ որում, երկրի դատախազությունը չի բացառում, որ նախկին վարչապետի դեմ կարող են հարուցվել էլի քրեական գործեր, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: