Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կազմակերպած հանդիսավոր արարողությանը՝ Հնդկաստանի հանրապետության օրվա առիթով:
Հայաստանի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, Տ., Սարգսյանը Հնդկաստանի ժողովրդին մաղթել է խաղաղության, բարգավաճում, բարօրություն եւ բոլոր ոլորտներում նոր ձեռքբերումների մասին:
Նրա խոսքով, լինելով հինավուրց քաղաքակրթության օրրան, Հնդկաստանը մեծ հոգեւոր, ինտելեկտուալ եւ պատմա-մշակութային ներդրում են ունեցել մշակութային ժառանգության համաշխարհային գանձարանում: Իսկ ներկայումս ժամանակակից Հնդկաստանըշարունակում է իր արժեքները բերել համաշխարհային գործընթացներում:
Հայաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ հայ եւ հնդիկ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի պահպանումն ու զարգացումը երկու երկրների կառավարությունների պարտականությունն է:





























