Google կորպորացիան հավելվածների Play Market խանութում ինտեգրել է վերջին 10 տարվա գլխավոր նորույթը, խոսքը անձնական առաջարկների համար նախատեսված արհեստական ինտելեկտն է։
Փորձագետները հայտնել են, որ նոր թարմացման արդյունքում Google Play-ի օգտատերերը կկարողանան տեսնել հավելվածներն ու խաղերը ըստ իրենց գտնվելու վայրի, հետաքրքրությունների եւ այլ գործոնների, գրում է «Լուրերի դաշնային գործակալությունը»։
Բացի այդ, ընկերությունում նշել են, որ համակարգում նախատեսում են այլ ուղղություններ հետագայում ներդնել։




























