Հայաստանում ստեղծվում է Ազգային համագործակցության հիմնադրամ։ Հիմնադիրներն են Հայաստանի կառավարությունը, ի դեմս՝ էկոնոմիկայի նախարարության, եւ «Ազգային համագործակցություն» ՀԿ-ն։

Կառավարությունն իր ներկայությունը ապահովել է 3,5 մլն դրամ ներդրումով, որի վերաբերյալ այսօր՝ հունվարի 27-ին կառավարության նիստում ընդունվեց համապատասխան որոշում։

Հիմնադրամը պետք է ձեւավորի «Ազգային համագործակցության ցանց» կայք-պորտալը, որը պետք է նպաստի Հայրենիք-Սփյուռք կապերի խորացմանը, ներազգային լայն համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը, հայկական մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։