Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կազմակերպիչները գտնում են, որ հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է բացասաբար ազդել Եվրոպայի անվտանգության վրա, գրում է Telegraph պարբերականը։

Ռազմական եւ դիվանագիտական ոլորտների աղբյուրները հայտարարել են պարբերականին հնարավոր առաջարկների հարցով անհանգստությունների մասին, որ կարող է Թրամփը անել Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կազմակերպիչները վախենում են, որ Թրամփը բանակցություններ կսկսի Պուտինի հետ  Եվրոպայում «անվտանգության լանդշաֆտը վերափոխելու շուրջ», եթե ՆԱՏՕ-ի առաջնորդները հրաժարվեն կատարել Թրամփի պահանջները պաշտպանության ոլորտի ծախսերը մեծացնելու շուրջ։

Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Թրամփը կարող  է օգտագործել Եվրոպայում ԱՄՆ ռազամական ներկայության կրճատման առաջարկը, որ ապահովի փոխադարձ երաշխիքներ Պուտինից այն մասին, որ ՌԴ-ն կօգտագործի իր ազդեցությունը Թեհրանի վրա Սիրիայից իրանական զորքերի դուրսբերումն ապահովելու համար։

Աղբյուրը նաեւ գտնում է, որ Թրամփը կարող է սպառնալ ամերիկյան զորքերը Ուկրաինայից դուրս բերելով եւ հրաժարվի ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններում մասնակցել։