Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն եւ մի շարք այլ պաշտոնյաներ կմիանան Թուրքիայի եվրոպական համայնքների անդամներին, որպեսզի Ստամբուլի սինագոգում հարգեն Հոլոքոստի զոհերի հիշատակը:
Ամեն տարի Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը՝ հունվարի 27-ին Թուրքիան հանդես է գալիս հայտարարությամբ, դատապարտելով հրեաների, գնչուների եւ այլ ժողովուրդների սպանությունները նացիստական Գերմանիայի ձեռքով, սակայն այս տարի տեղի կունենա առաջին պաշտոնական արարողությունը, գրում է Today’s Zaman-ը:
Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան միշտ կհիշի Հոլոքոստը, որպեսզի դասեր քաղի եւ պայքարի ռասիզմի, այլատյացության եւ հակասեմականության դեմ:





























