Հարավկորեական արտադրող Samsung Electronics-ը Հնդկաստանում բացել է սմարթֆոնների արտադրության խոշորագույն գործարան, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Samsung-ի հաղորդագրությունը։
«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր հանդիսավոր կերպով բացել է Samsung Electronics բջջային հեռախոսների արտադրության գործարան Նոիդե քաղաքում, որը հեռախոսների արտադրության աշխարհի խոշորագույն գործարանն է լինելու»,- հայտնում է հաղորդագրությունը։ Նշված է նաև, որ Samsung India-ն գործարկել է «Արա՛ աշխարհի համար» նախաձեռնությունը, որի նպատակն է Հնդկաստանում արտադրվող բջջային հեռախոսների արտահանումը։
Նոր գործարանի շնորհիվ Samsung-ը փաստացի կկրկնապատկի իր ընթացիկ հզորությունը Նոյդեում՝ տարեկան 68 միլիոնից հասցնելով 120 միլիոնի։




























