Հայ-վրացական ծագման բելառուցսի բլոգերը, որը նյութեր է հրապարակում Վլադ Մագ անվան տակ, բոլորին խաղաղ ապրելու կոչ է արել:
Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ: Նյութում ցույց է տրված ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը՝ Իրանի հետ սահմանին գտնվող տարածքների բնակիչների կասկածելի վերաբերմունքը զբոսաշրջիկների նկատմամբ, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել անծանոթներին, եւ նրանք, ովքեր ատելությամբ են խոսում հայերի մասին: Տեսանյութն արձագանք էր առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Տեսաուղերձում բլոգերն արձանագրում է, որ նյութը հրապարակելուց հետո նրա հասցեին մի շարք սպառնալիքներ են հնչեցվել: «Ես խաղաղությամբ եմ եկել երկիր: Իմ նպատակն է ցույց տալ մարդկանց ինչպիսին նրանք կան: Բայց շատերը լավը չեն տեսել, միայն՝ բացասականը»,- պնդում է բլոգերը:
Պատասխանելով մեղադրանքներին այն մասին, որ տեսանյութը սադրիչ բնույթ է կրում, բլոգերն ընդգծել է, որ աշխատում է միայն իր ալիքի համար, իսկ բովանդակությունը չի վաճառվում եւ չի գնվում:
«Ես նախկինում նման ագրեսիայի չեմ հանդիպել: Մարդու քաղաքական հետապնդումը, ով կապված չէ քաղաքականության հետ, ճիշտ չէ: Հետապնդում իրականացնել տարածաշրջան այցելելու համար, որի կարգավիճակի շուրջ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ, անօրինական է: Հակամարտությանն ընդամենը 20 վայրկյան է հատկացված: Ընդ որում, դրանք բոլորին հայտնի տվյալներ են համացանցից»,- հայտարարել է բլոգերը Ղարաբաղ կատարած այցի եւ նյութի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատվածի մասին:
«Կոչ եմ անում բոլորին խաղաղության մեջ ապրել, քանի որ ատելությունը հոշոտում է մեզ ներսից»,- եզրափակել է բլոգերը:

Ինչի՞ են դատում Ծառուկյանին, որ սպո՞րտն է ոտքի հանել, Արցախի՞ն սատար կանգնել. Աբովյան

Փաշինյանը կառավարության հերթական նիստն է վարում

Հայկ Սարգսյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը.մամուլ

Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան

Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան

Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան

Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր

Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց. քաղաքական հետապնդում է. փաստաբան

Ընդդիմությունը միավորվում է. փողոցային պայքար կարող է սկսվել Փաշինյանի դեմ I ԼՈՒՐԵՐ I 09:30

Սամվել Կարապետյանի գործը դեռ չի մակագրվել. Նարեկ Կարապետյանն աջակիցներին առաջարկեց գնալ տուն

Փաշինյանն ահшբեկչի տրամաբանությամբ է աշխատում, պատանդ է վերցնում ու ասում՝ բանակցենք. Աննա Գրիգորյան

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ բոլոր քաղաքական ուժերի տեսլականը միանշանակ է. Աբովյան