Չորեքշաբթի օրը Իրանի հարավ-արեւելքում երկրի օդուժի կործանիչ է վթարի ենթարկվել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով SNA գործակալությունը: Դրա տվյալներով՝ F-4 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պակիստանի Սիստան եւ Բալուջիստան նահանգների հետ սահմանակից Չեհբեհար շրջանի օդային տարածքում կանոնավոր հսկողություն իրականացնելիս: Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է: Նշվում է, որ երկու օդաչուները կատապուլտացվել են եւ չեն տուժել:





























