Google որոնողական համակարգը որոշում է կայացրել հեռացնել բոլոր հղումները տորենտների վրա՝ արագ որոնումների ժամանակ, պատճառաբանելով դա ինտերնետում պիրատության դեմ պայքարով:
Գրաքննությունը, սակայն, կատարյալ չէ, քանի որ երբ որեւէ բառ է մուտքագրվում, որտեղ չկա «տորենտ» բառը (օրինակ, Pirate bay), Google-ը նախկինի պես տարբերակներ է բերում:
Բացի այդ, որոնողական համակարգն այլեւս չի բերում ֆայլերի փոխանակման Megaupload եւ Rapidshare համակարգերը:
Rapidshare-ի մամուլի քարտուղարի խոսքով, Google-ը չափազանց հեռուն է գնացել:




























