ԵՄ արտաքաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ հաստատել է ԵՄ վճռական աջակցությունը Լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Այս ենթատեքստում չափազանց կարեւոր է, որ կողմերը լիարժեք մասնակցեն բանակցություններին՝ առանց նախապայմանների, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հանդիպման արդյունքներով ԵՄ հայտարարության մեջ:

Նշենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ